24.11.2024
Ուորլիք. Մինսկի խումբն ոգևորված է Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներից
prev Նախորդ նորություն

Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը:

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը` խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ`ուշադրության կենտրոնում պահելով մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը Վիեննայում:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Հիշեցնենք, որ Վիեննայում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ են ձեռք բերվել ԼՂ հակամապտության վերաբերյալ:

Մասնավորավպես, նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները: