24.11.2024
Միրկադիրովը Վիեննայի հանդիպման մասին. Կողմերը մնացել են իրենց դիրքորոշումներին
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Մինսկի խումբն ոգևորված է Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներից

ԵԱՀԿ Մինսկի խումբը ոգևորված է Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ու ՀՀ-ի նախագահների Վիեննայի հանդիպման արդյունքներից: Այդ մասին Trend –ի հետ զրույցում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նշել է, որ իրենք ոգևորված են նախօրեին կայացած հանդիպումներից, որտեղ երկու նախագահները համաձայնվել են պահպանել հրադադարի ռեժիմը, ակտիվացնել վստահության ամրապնդման մեխանիզմնեը և սկսել բանակցությունները հաջորդ ամիս, որպեսզի հասնեն խնդրի համապարփակ կարգավորմանը: Ըստ նրա, նախագահները ցուցադրել են քաղաքական կամք, որպեսզի դուրս գան ստատուս-քվոյի սահմաններից ու միջոցներ ձեռնարկեն, որոնք կարող են օգուտ տալ տարածաշրջանի բնակչությանը: "ԱՄՆ-ը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են նրանց համակողմանի աջակցություն ցուցաբերել", - ասել է նա:

Հիշեցնենք, որ Վիեննայում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ են ձեռք բերվել ԼՂ հակամապտության վերաբերյալ:

Մասնավորավպես, նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները: