23.11.2024
Տնտեսագետներ. Առանց կառուցվածքային բարեփոխումների Թուրքիայի տնտեսությանը «դանդաղ մահ» է սպասվում
prev Նախորդ նորություն

Մամեդյարով. Վիեննայի բանակցությունները հակամարտության կարգավորման հնարավորություններ են ստեղծում

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Վիեննայում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները լավ հնարավորություներ են ստեղծում խաղաղ գործընթացի մեկնարկի համար:

«Ես համաձայն եմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատականի հետ, որ նախօրեին կայացած բանակցությունները լավ հնարավորություն են տալիս սկսել սուբստանցային բանակցություններ՝ խնդրի փուլային կարգավորման հիմքի վրա», - նշել է Մամեդյարովը` մեկնաբանելով ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպուը, որը կայացել է Վիեննայում, փոխանցում է АПА:

Նախարարը նշել է, որ տվյալ բանակցությունները պետք է ընթանան ինչքան հնարավոր է շուտ և արդարացնեն տարածաշրջանում բնակվող մարդկանց և համաշխարհային հանրության սպասելիքները շոշափելի արդյունքներով:

Հիշեցնենք, որ Վիեննայում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ են ձեռք բերվել ԼՂ հակամապտության վերաբերյալ:

Մասնավորավպես, նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները: