24.11.2024
ԱՄՆ դեսպան. Սարգսյան-Ալիև հանդիպումը լավատեսություն է ներշնչում
prev Նախորդ նորություն

«Մենք այդպիսի պարտավորություններ չենք ստանձնել». Բաքուն ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման մասին

Ադրեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը փաստացի հերքել է Մինսկի խմբի միջնորդների հայտարարությունը՝ Վիեննայում նախագահների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հետ վերաբերյալ:

Մեկնաբանելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հարցը՝ նա նշել է, որ Անջեյ Կասպշիկի լիազրությունների զգալի ընդլայնումը չի կարող լինել: "Այդ հայտարարությունները Մինսկի խմբի դիրքորոշումն է, իսկ մենք այդ հարցում ոչ մի պարտավորություն չենք ստանձնել", - ասաց Նովրուզ Մամեդովը:

ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան գոտում աննախադեպ լարումից հետո հանդիպել են Վիեննայում մայիսի 16-ին:

Մասնավորապես, նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները:

Մամեդովը նշել է, որ Վիեննայում հանդիպմանը Բաքուն իր համաձայնությունն է տվել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը ապագա բանակցությունների շարունակման համար, փոխանցում է Trend-ը: Նա նշել է, որ ամենակարևորն այն է, որ պահպանվի հրադադարի ռեժիմը, չլինեն սադրանքներ և հունիսին սկսվեն բանակցությունները:
Մամեդովը նաև նշել է, որ հայկական կողմը պետք է ազատի «Ադրբեջանի օկուպացված տարածքները» ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հիման վրա:

Նա հավելել է, որ «ինչքան շուտ դա նրանք անեն, այդքան լավ կլինի նաև նրանց համար»: Հայկական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ տարածքների հարցում "անցյալին վերադարձ լինել չի կարող":

"Երևանը որպես հիմք է դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների՝ Վիեննայում ընդունած հայտարարությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի լիազորությունների վերաբերյալ", - Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով Մամեդովի հայտարարությանը՝ հայտնել Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։