Փորձագետներ. Անդրկովկասը հակառուսական նախագծերում ընդգրկելու փորձերը ձախողվել են
Անդրկովկասը հակառուսական նախագծերում ընդգրկելու բոլոր փորձերն այս կամ այն կերպ ձախողվել են: Դա վերավերվում է և ԵՄ Արևելյան գործընկերությանը, և Եվրոպական հարևանության ու գործընկերության ծրագրերը, որոնք նախաձեռնվել են Արևմուտքի կողմից: Այդ մասին Մոսկվա-Երևան «Անդրկովկասի եվրասիական ապագան. ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիայի հեռանկարները» հեռուստակամրջի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, վերջին տարիներին ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված ծրագրերն այսպես կամ այնպես փորձ էին որոշակի սեպ խրել ՌԴ-ի ու հետխորհրդային տարածքում նրա մերձավոր գործընկերների միջև:
«Բազմաթիվ անգամ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հայտարարություններ են հնչել, որ Արևելյան գործընկերության նպատակն է ՌԴ-ի ու Եվրոպայի միջև սանիտարական կորդոն ստեղծել: Այդ կորդոնի ստեղծման գործիքներից մեկն են Անդրկովկասի երկրները: Սակայն, ՀՀ-ը, օրինակ չի ցանկացել մաս կազմել այդ կորդոնի: Նա ընտրություն է կատարել հօգուտ ԵԱՏՄ-ի», - նշել է Հարությունյանը հավելելով, որ ԵԱՏՄ-ը, ինչպես նաև այլ ինտեգրացիոն նախագիծը՝ ՀԱՊԿ–ը ցուցադրել են իրենց կենսունակությունը:
Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն իր հերթին հայտարարեց, որ Անդրկովկասում իրավիճակը բավականին անհանգիստ է հաշվի առնելով այստեղ առկա հակամարտությունները:
«Այնուամենայնիվ փորձագիտական շրջանակներում և այլ հարթակներում քննարկվում է Անդրկովկասի այլ երկրների ԵԱՏՄ-ին անդամացկելու հնարավորությունները: Ինչպես և նախկինում, այսօր քննարկում է այն հարցը, որ ՀՀ-ից հետո ԵԱՏՄ-ին կանդամակցի նաև Վրաստանը: Հնարավոր է, դա հնչում է ոչ այնքան իրատեսական, սակայն Վրաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է ապրել այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում», - նշել է Մարտինովը:
Նա հավելել է, որ իրենք տեսնում են, թե ինչով են ավարտվում Անդրկովկասի երկրներն այլ ինտեգրացիոն գործընթացների մեջ ընդգրկելու փորձերը:
Փորձագետը որպես օրինակ է բերել Եվրոպական ասոցիացիան, սակայն, ըստ նրա, դա չի աշխատում և չի նպաստում տարածաշրջանի զարգացմանը: Նմանատիպ նախագծերը միայն և միայն տարածաշրջանում ժողովուրդների միջև բաժանարար գծեր են ավելացնում, որոնք ավելի ու ավելի կոշտ են դառնում:
Մարտինովը նաև չի բացառել Ադրբեջանի եվրասիական ինտեգրացիայի հնարավորությունը: «Մենք խոսում ենք զգույշ, սակայն խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը հեռանկարում այսպես թե այնպես կասոցացվի ԵԱՏՄ-ին: Դա և աշխարհագրությունն է, և գրադացիան և անվտանգտության ապահովման տրամաբանությունը», - հավելել է նա: