9.05.2025
Քալաձեն
23.11.2015
Քալաձեն "Գազպրոմի" հետ բանակցությունների մասին. "Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի"

"Մենք յուրաքանչյուր տարի ՌԴ հետ ստորագրում ենք տարանցման միջոցով գազի գնման պայմանագիր: Մինչև դեկտեմբեր մենք "Գազպրոմի" հետ բանակցություններ կվարենք: Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի", - հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն: Նրա խոսքով, ադրբեջանական գազն առաջնահերթություն է Վրաստանի կառավարության համար: Քալաձեն նշել է, որ իրենց համար առաջնային է ոչ միայն ադրբեջանական գազը, այլ նաև Ադրբեջան պետությունը, որպես ռազմավարական գործընկեր: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահի վերջին այցը ապացուցել է դա: "Նախագահի հետ բարձր մակարդակով հանդիպում ենք անցկացրել և համաձայնության եկել բոլոր ոլորտներում: Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում գազապահեստարանների նախագծի նկատմամբ, որը Վրաստանը սկսելուն է հաջորդ տարի", - հայտնել է նա, ում խոսքերը մեջբերում է ԱՊԱ գործակալությունը: Վրացական ԶԼՄ-ների հայտնում են, որ "Գազպրոմի" ու Վրաստանի կառավարության միջև անցկացվող բանակցությունները՝ ՌԴ-ի հետ հարաբերություններ հաստատելու փորձ են և քաղաքական որոշում: Մեկնաբանելով այդ լուրերը Քալաձեն նշել է, որ դա սուտ է: «Վրաստանում գոյություն ունի ընդդիմութուն՝ "Ազգային շարժում" անվանումով և նրանք փորձում են դրան քաղաքական երանգ տալ: Սակայն դա զուտ կոմերցիոն համաձայնագիր է, որը մենք յուրաքանչյուր տարի ստորագրում են ՌԴ-ի հետ: Ստորագրում ենք համաձայնագիր, գնում ենք լրացուցիչ գազ և այդ ուղղությամբ խնդիրներ չկան», - նշել է նա: Քալաձեն, մեկնաբանելով Իրանից ու Հայաստանից գազամուղի անցկացման հարցը, նշել է, որ իրենք դեռևս սպասում են, թե ինչ հարաբերություններ կհաստատեն Իրանի հետ, և այդ հարցը, իհարկե, քննարկվելու է: