9.05.2025
ԵԱՏՄ առաջնորդները կոչ են արել Թուրքիային ու ՌԴ-ին գնալ փոխզիջման
14.12.2015
ԵԱՏՄ առաջնորդները կոչ են արել Թուրքիային ու ՌԴ-ին գնալ փոխզիջման

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում ՌԴ-ի ու Թուրքիան գնալ փոխզիջումներին, գոնե մեկ քայլ անել միմյանց ընդառաջ և վերականգնել բարիդրացիական հարաբերությունները, որոնք առկա էին երկրների միջև: Նրա խոսքով, սխալներն անխուսափելի են, պետք չէ ավելացնել լարվածությունը, այլ անհրաժեշտ է գնալ փոխզիջումների՝ դա վերաբերվում է նաև ՌԴ-ի ու Թուրքիայի միջև առկա հակամարտությանը, փոխանցում է Ռիա Նովոստին: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթանբաևը նույնպես կոչ է արել ՌԴ-ին ու Թուրքիային դադարեցնել երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը: Նրա խոսքով, պետք է վերականգնել այն բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները, որոնք առկա էին իրենց համար եղբայրական երկրների միջև: Իր հերթին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ բանակցությունները ՌԴ-ի ու Թուրքիայի միջև առկա ճգնաժամից դուրս գալու ամենալավ ելքն են: Նրա խոսքով, իրենց համար մտահոգում է այն իրավիճակը, որ ձևավորվել է ՌԴ-ի շուրջ: "ՌԴ-ը մեր անմիջական հարևանն է ու դաշնակիցը, և մենն մտնում է ԵԱՏՄ-ի կազմի մեջ: Միևնույն ժամանակ Ղազախստանն ունի ջերմ հարաբերություններ թե ՌԴ-ի, թե Թուրքիայի հետ", - հավելել է նա: