24.11.2024
Քաղաքագետ. Ադրբեջանի վերջին ագրեսիան էլ ավելի հեռացրեց ղարաբաղյան հակամարտության լուծումը
prev Նախորդ նորություն

Լավրովն ասաց, թե ինչն է այժմ առաջնահերթություն ղարաբաղյան հակամարտությունում

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը – բացարձակ առաջնահերթություն է: Այս մասին ապրիլի 22-ին Երևանում ՀՀ արտգործնախարար Էլդավրդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Լավրովը Երևանում է ՀՀ ղեկավարության հետ քննարկելու ղարաբաղյան հիմնախնդիրը և հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ակտիվ զինված բախումներից հետո ստեղծված իրավիճակը: Մինչ Լավորվի այցը Հայաստան Ռուսաստանյան պարբերականներ՝ Известия-ն ու Коммерсантъ-ը, նախորդ օրերին գրեցին, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն անձամբ է մասնակցելու առաջիկայում մեկնարկող բանակցություններին: Ըստ այդ հրապարակումների ՌԴ-ն ունի հակամարտության կարգավորման սեփական պլանը, որը հետևյալն է․ Ադրբեջանին պետք է վերադարձվեն տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայվեն, վերադառնում են նաև փախստականները, բացվում են սահմանները, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե կանցկացվի:

Այս համատեքստում հատկանշական է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 14-ին ժողովրդի հետ ուղիղ կապի ժամանակ Ղարաբաղի վերաբերյալ անդրադարձը, որտեղ հստակ ասվում էր հետեւյալտը. «Առաջիկայում ՌԴ-ն մեծ ներդրում կունենա խնդրի կարգավորման հարցում»: Պատկերն ամբողջացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարիներ առաջ շրջանառության մեջ դրված, բայց այդպես էլ կյանքի չկոչված «Կազանի առաջարկների» վերակենդանացման մասին խոստոնավությունից հետո:

Երևանում կայացած մամլո ասուլիսին, չնայած ռուսական մերձկրեմլյան մամուլի՝ հակամարտության կարգավորման «ռուսական պլանի» առկայության վերաբերյալ հրապարակումներին, նախարարները խոսեցին «քառօրյա պատերազմի» հետեւանքերի վերացման, կողմերի միջեւ վաստահության մթնոլորտի ստեղծման և բանակցային ձեւաչափի վերականգման անհրաժեշտության մասին: «Վերջին շրջանում մեր երկրների բարձրագույն ղեկավարության շփումների առանցքը ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, դրա հետևանքների հաղթահարումը, ես կասեի՝ լայն իմաստով», - ասաց Նալբանդյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին:

«Այս փուլում մենք բացարձակ առաջնահերթություն ենք համարում 1994-1995 թթ. հրադադարի ռեժիմի սահմանման վերաբերյալ կնքված համաձայնագրերի անվերապահ պահպանումը, որոնք անժամկետ են եւ որպես այդպիսին պետք է հարգվեն բոլորի կողմից», - հայտարարեց Լավրորվը՝ հավելելով, որ ապրիլի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ խնդիրը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում: «Այն պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - նշեց Ռուսաստանի արտգործնախարարը:

«Ռուսաստանի հետ, եռանախագահող այլ երկրների հետ մենք փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով և ամրապնդելով 1994-1995թթ. համաձայնագրերով հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել՝ կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու նպատակով։ Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել», - հավելեց Էդվարդ Նալբանդյանը։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե բանակցությունների ժամանակ եղել են արդյոք հիմնախնդրի կարգավորմանն ուղղված կոկնկրետ քայլերի վերաբերյալ քննարկումներ, Լավրովը հասկացնել տվեց, որ այժմ դեռ վաղ է խոսել նման քայլերի կամ գործողությունների մասին, քանի դեռ կողմերի մեջ չկա վաստահություն: «Այս փուլում հրադադարի ռեժիմի հարգումից բացի, կարծում ենք, որ անհրաժեշտ են քայլեր վստահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար, որոնք համաձայնեցրել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները 2011 թվականին: Կարծում եմ, որ ճիշտ չի լինի այս միջոցառումների կայնքի կոչման հարցում հետագա հապաղումը», - ասաց ՌԴ արտաքաին գործերի նախարարը՝ հավելելով, որ տվյալ միջոցառումների կյանքի կոչման ուղղությամբ պետք է հստակ քայլեր ձեռնարկի նաև ԵԱՀԿ-ում նախագահող պաշտոնական Բեռլինը:

Մամուլի ասուլիսին լրագրողների խնդրանքով ՌԴ արտգործնախարարն արձագանքեց նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվ ռազմական գործողությունների օրերին թուրքական ղեկավարության հայտարարություններին: Թուրքիայի նախագահը Ռեջեփ Էրդողանը ղարաբաղյան հակամարտության գոտում սրացման առաջին իսկ օրը աջակցություն և համերաշխություն էր հայտնել Բաքվին այդ իրադարձությունների հետ կապված: Նա ընդգծել էր, որ Թուրքիան մինև վերջ աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին:

Ղարաբաղյան հակամարտության օրերին Անկարայից հնչած հայտարարությունները, ըստ Լավրովի, ընդհանրապես անընդունելի են, քանի որ դրանք պատերազմի կոչեր էին: «Ես կարծում եմ, որ թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները ընդհանրապես անընդունելի են շատ հասարական պատճառով. դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին, դրանք հակամարտությունը ռազմական ճանապարհով, ուժով լուծելու կոչեր էին»,-նշել է Լավրովը: Նրա կարծիքով, դա արմատապես տարբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դիրքորոշումներից: «Սակայն, ցավոք մենք արդեն սովոր ենք թուրքական ղեկավարության այդ տեսակ հայտարարություններին», - նշել է նա: