28.10.2025
«Միասնության թեւեր» նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» կուսակցությունը կհամագործակցեն
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար։


Փաստաբան Էրիկ Ալեքսանյան


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Էրիկ Ալեքսանյանը դիմել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Կոչուբաևի կինը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նախագահը և CTBTO գործադիր քարտուղարը քննարկել են միջուկային անվտանգության ապահովման հարցեր
Հաջորդ նորություն next