28.10.2025
ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 395 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

«Միասնության թեւեր» նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» կուսակցությունը կհամագործակցեն

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարում են համագործակցության մասին։


"Մենք կարեւոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լրջությունը եւ ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձեւավորել նոր որակի քաղաքական համագործակցություն։


Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաեւ զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը եւ, որ ամենակարեւորն է, ուժերը համատեղելու եւ միասնաբար հանդես գալու հրամայականը",- ասված է հայտարարության մեջ։


 

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով
Հաջորդ նորություն next