28.10.2025
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է 2026 թ. իրականացնել 4 ծրագիր՝ 16 միջոցառումներով
prev Նախորդ նորություն

Կոչուբաեւի կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, փաստաբանը դիմել է դատախազին

Փաստաբանական համայնքի որակմամբ՝ ապօրինի կալանքի տակ գտնվող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը, բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել Կոչուբաևի խափանման միջոց կալանքը։


Նամակում մասնավորապես ասվում է.


«Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետեւանքի մասին, որն առաջացել է Կոչուբաեւի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»։


Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Նա գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս ոչ մի արձագանք չկա։


 

ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 395 մլրդ դրամ
Հաջորդ նորություն next