20.04.2025
Տոնոյանը՝ Վերշբոուիին. Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ադրբեջանի վերջին ագրեսիան էլ ավելի հեռացրեց ղարաբաղյան հակամարտության լուծումը

Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ-ի համար դա լրացուցիչ կետ է՝ դեպի երրորդ պատերազմ է ձգելու ՌԴ-ի ռեսուրսները: Գոյություն ունեցող երկու հակամարտություններն ու Ղրիմի միացումը արդեն իսկ բացասական են ազդել ՌԴ-ի քաղաքացիների տնտեսական վիճակի վրա: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը:

Փորձագետը նշել է, որ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու տնտեսական ինտեգրացիացիան կարող է անհրաժեշտություն դարձնել ՌԴ-ի պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի, իսկ հնարավոր է նաև Թուրքիայի դեմ: Դա սպառնում է տարածաշրջանին մեծ հակամարտությամբ, եթե փակագծերից դուրս թողնենք Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Նրա խոսքով, հակամարտության գոտում զինված բախումների ուղիղ կամ անուղղակի հրահրման մեջ մասնակցում է մեծ քանակությամբ երկրներ՝ ԱՄՆ-ը, Թուրքիա, միջնորդավորված նաև Սաուդյան Արաբիան ու ԵՄ երկրները, փոխանցում է Utro.ru կայքը:

Կիրեևը նշել է, որ դա չեղոքացնում է ՌԴ-ի ազդեցության լծակները հակամարտող կողմերի վրա և ընդհանրապես տեղի ունեցող գործընթացներում: Ըստ նրա, ՌԴ-ի առաջնահերթ հարաբերություններ ունի ՀՀ –ի հետ պետական մակարդակով, սակայն ՌԴ-ում առկա է 14 միլիոն մահմեդական, որոնք համակրանք են տածում Ադրբեջանի նկատմամբ և որոնք չեն աջակցում դեպի ՀՀ միակողմանի դիրքորոշումը, բացի այդ, Մոսկվայում բնակվում է երեք միլիոն ադրբեջանցի, իսկ դա շահերն առաջ տանող լոբբի է:

Փորձագետը նշել է, որ ինչ վերաբերվում է ԼՂՀ բնակիչներին, որոնց ճանակատագիրը կախված է բանակցությունների արդյունքներից, ապա ակնհայտ է, որ խոսել տարածքների վերադարձի կամ այս փուլում մի տարածքում բնակվելու մասին՝ այն էլ քառօրյա պատերազմից հետո անհնար է:

Կիրեևը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան, նրա դաժան գործողությունները, որոնք հակասում են պատերազմի վարման կանոններին, էլ ավելի են հեռվացրել հակամարտող կողմերին միմյանցից: Ստեփանակերտում հարցմանը մասնակցած բնակիչներից և ոչ մեկը չի ցանկանում իր հարևանությամբ ադրբեջանցի ունենալ:
Լավրովն ասաց, թե ինչն է այժմ առաջնահերթություն ղարաբաղյան հակամարտությունում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար