28.10.2025
Եվրանեսթ ԽՎ-ն պետք է պահանջի Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
prev Նախորդ նորություն

Իրավունքների երաշխավորումը ժողովրդավարական կյանքի պայման է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքներին վերաբերելի` համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

«Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել՝ նշելով. «Քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի հետ։ Բարձր եմ գնահատում նրա և նրա թիմի աշխատանքը։ Իրավունքների երաշխավորումը ժողովրդավարական կյանքի պայման է»։

ՀՆԱ աճը կազմել է 5.6 տոկոս. նախարար
Հաջորդ նորություն next