25.11.2024
Լավրովը՝ Սարգսյանին. դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
prev Նախորդ նորություն

RazmInfo. Փնտրվում է Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի հրամանատարը

Ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանն ակտիվորեն կիրառել է ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումներ (Xususi Teyinatli Quvveler):

Նախնական տվյալներով անուն առ անուն հայտնի է հատուկ նշանակության ուժերի 41 զոհի մասին, որոնցից 13-ը՝ սպաներ, այդ թվում գնդապետ Վուղար Յուսիբովը, փոխգնդապետ Մուրադ Միրզաևը և մայորդ Սամիդ Իմանովը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստի հայտնի է ադրբեջանցի 93 զինվորականի մահվան մասին, ընդհանուր առմամբ հատուկ ջոկատայինները կորուստները կազմում են դրա կեսը:

Սակայն հատուկ ջոկատայինների բազմաթիվ հուղարկավորություններին ֆոնին, այդ թվում Բաքվում Միրզաևի հուղարկավորության, որոնց մասնակցել է անձամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, շատ տարօրինակ է Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Միրզոևի բացակայությունը, փոխանցում է Razm.info-ին:

Ղարաբաղյան պատերազմի վետերան, 1992թ-ից Հիքմեթ Միրզոևը գլխավորել է Ադրբեջանի ՊՆ 772-րդ հատուկ նշանակության զորքերի զորամասը: Պետք է նշել, որ Ադրբեջանի ՊՆ-ը պաշտոնապես չի հրապարակել զոհված զինվորականների անունները:

Ադրբեջանական մամուլը, այդ թվում պետական «Тренд» գործակալությունը ջանասիրաբար կեղծ տեղեկություններ է տարածում հայ սպաների մահվան մասին, այդ թվում ՀՀ ԳՇ պետի տեղակալ Մովսես Հակոբյանի մահվան մասին: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ վերջերս Հակոբյանը հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին: