25.11.2024
RazmInfo. Փնտրվում է Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի հրամանատարը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի խորհրդարանում ցուցադրվել են ցեղասպանության ժամանակ սպանված հայ պատգամավորների նկարները. Bianet.org

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով պահանջում է ձևավորել խորհրդարանական հանձնաժողով և քննել 1908-1915թթ. Օսմանյան կայսրության խորհրդարանի հայազգի 7 պատգամավորների (Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաչեան, Նազարէթ Տաղաւարեան, Կարապետ Փաշաեան, Հովհաննէս Սէրէնկիւլեան, Օնիկ Դերձակեան, Համբարձում Բոյաջեան) ձերբակալության և սպանության գործերը, գտնել նրանց մարմինները և հուղարկավորել պատշաճ կարգով։ Այս մասին տեղեկացնում է Bianet.org-ը: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում է aravot.am-ը։

Ելույթի սկզբում Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին կրկին ողջունել է հայերեն՝ ասելով «Բարև Ձեզ»։ Իր ելույթի ընթացքում Փայլանը խստորեն քննադատել է հայազգի պատգամավորների ձերբակալություններն ու սպանությունները, հիշատակել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և այլոց։ Փայլանը իր ելույթում խիստ տարօրինակ է համարել, որ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում փողոցներ են անվանվում Հայոց ցեղասպանության կազմակերպիչ ոճրագործների անուններով, որից հետո ասել է. «Կարո՞ղ եք պատկերացնել՝ դուք գնում եք Գերմանիա և քայլում Հիտլերի անվան պողոտաներով»։ Իր ելույթի վերջում Փայլանը ասել է, որ Թուրքիան պարտավոր է առերեսվել իր պատմությանը և հատ առ հատ բարձրաձայնել ու ցուցադրել է Օսմանյան կայսրության հայազգի պատգամավորների անուն ազգանունն ու դիմանկարները։ Փայլանն իր ելույթն ավարտել է հետևյալ բառակապակցությամբ. «Աստված իրենց հոգին լուսավորի»։