Ռուսաստանցի զբոսաշրջիկները փոխարինել են Թուրքիան Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով: Այդ մասին հայտնում է «Коммерсантъ» հղում անելով շուկայի մասնակիցներին: Զբոսաշրջային ընկերությունները ֆիքսել են դեպի այդ երկրներ պահանջարկի 50%-ոց աճ: «Дельфин» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոմաշկինը հայտարարել է, որ դեպի Վրաստան, ՀՀ և Ադրբեջան այցերը պահաջնարկն ավելացել է 50%-ով, սակայն պետք է հասկանալ, որ դրանք այդքան էլ մասայական ուղղություններ չեն: Վրաստան այս տարի կայցելի ՌԴ-ից 200.000-300.000 զբոսաշրջիկ: «Интурист» ընկերության վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Տոլչինը նույնպես ընդգծել է դեպի ԱՊՀ երկրներ ուղևորությունների նկատմամբ հետաքրքրության աճ: Նրա խոսքով, պահանջարկը դեպի ՀՀ և Ադրբեջան ավելացել է երեք անգամ, սակայն շուկայի համար զգալի ծավալների մասին դեռևս խոսք չկա: Իր հերթին, «Связной Трэвел» տնօրեն Ալեքսեյ Դորոշը կարծում է, որ ռուսաստանցիները նախընտրում են Թուրքիայի փոխարեն ծովայի հանգիստն անցկացնել Բաթումում, երկրորդ զգալի աճ արձանագրած ուղղությունը Հայաստանն է: