24.11.2024
Ադրբեջանցի զինուժը մասնակցում է Թուրքիայում երկու զորավարժությունների
prev Նախորդ նորություն

Պատերազմ Գյուլենի դեմ. Նրա հետևորդները պաշտոնապես ահաբեկիչներ են հայտարարվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Հիզմեթ» իսլամական կրոնական շարժումը, որի առաջնորդը ԱՄՆ-ում բնակվող ազդեցիկ հոգևորական, հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենն է, անվանել է ահաբեկչական կազմակերպություն: Նա նշել է, որ իշխանափոխության մեջ մեղադրվող այդ շարժման անդամները հետապնդվելու են օրենքով:

Ինչպես նշում է Reuters-ը, Էրդողանն իր նախկին դաշնակից Գյուլենի շարժումը մի հարթության վրա է դնում քրդական գրոհայինների հետ, որոնց դեմ այս պահին երկրի հարավ-արևելքում պայքարում է թուրքական բանակը: Այս կապակցությամբ Էրդողանն անգամ կարող է դիմել ԱՄՆ-ին Գյուլենին թուրքական իշխանություններին արտահանձնելու պահանջով, սակայն դժվար թե ԱՄՆ-ը առանց լուրջ պատճառաբանության ընդունի Անկարայի պահանջը:

«Մենք թույլ չեն տա ազգը պառակտող մարդկացն երկրին տեր լինել: Նրանք պատասխանատվության են ենթարկվելու՝ նրանցից ոմանք բանտում են, ոմանք փախուստի են դիմել», - ասել է Էրդողանը և հիշեցրել, որ Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել, համաձայն որի Գյուլենի հետևորդները որակվում են որպես ահաբեկչական խմբեր:

Էրդողանը, որը ցանկանում է Թուրքիայում միահեծան իշխանություն հաստատել և սահմանադրական հանրաքվեի միջոցով խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի, մեղադրում է Գյուլենին ահաբեկչական գործունեության ծավալման մեջ: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահին քննադատում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս բռնապետկան երկրում կարգեր աստատելու ձգտումների հարցում:

Վերջին տարիներին Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլենին Թուրքիայում: Փակվել են նրա հետ փոխկապակցված մեդիա-ընկերությունները, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են: Էրդողանը Գյուլենի մեղադրում է իշխանությունը տապալելու փորձերի մեջ՝ ԶԼՄ-ներում, դատկական և կրթական համակարգերում իր կողմնակիցների օգնությամբ:

Գյունելը և Էրդողանը մինչ այդ դաշնակիցներ էին: Գյուլենը, ով արդեն տաս տարուց ավել է բնակվում է ԱՄՆ-ում իսլամի սուննիական ուղղության քարոզիչ է՝ միջկրոնական երկխոսության միջոցով: Նրա շարժումը հայտնի է որպես Հիզմեթ կամ Ծառայություն անվամբ ու գործունեություն է ծավալել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում ու Աֆրիկայում: