22.04.2025
Պատերազմ Գյուլենի դեմ. Նրա հետևորդները պաշտոնապես ահաբեկիչներ են հայտարարվել
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը կանցնեն առանց վիզայի ռեժիմի

Հայաստանն ու Իրանը մտադիր են անցնել առանց վիզայի ռեժիմի: Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի Կառավարության վաղվա նիստում:

Կառավարությունը, մասնավորապես, կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը:

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից: Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:

Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար:

Washington Post. Ղարաբաղում խաղաղության ճանապարհին առկա է 2 խոչընդոտ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան