24.11.2024
Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցնացվող «Efes-2016» զորավարժություններին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի զինուժը մասնակցում է Թուրքիայում երկու զորավարժությունների

Թուրքիայի Քոնյա քաղաքում տեղի են ունենում «Անատոլիական արծիվ-2016» միջազգային զորավարժությունները: АПА-ի փոխանցմամբ, դրանց մասնակցում են յոթ երկրների՝ Թուրքիա, Ադրբեջան, Ավստրալիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի ցամաքային, ռազմա-օդային և ռազմա-ծովային ուժերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շտաբերի ներկայացուցիչները:

Ադրբեջանը զորավարժություններին ներկայացված է ռազմա-օդային ուժերի երեք օդաչույով: Զորավարժություններն առավել մոտեցված են իրական մարտական իրավիճակին ու դրանք շարունակվելու են մինչև հունիսի 10-ը:

Բացի այդ, Ադրբեջանը մասնակցում է նաև "Efes-2016" միջազգային զորավարժությունների ավարտական փուլին, որը նույնպես անցնում է Թուրքիայի տարածքում: «Efes-2016» մասնակցում է 9 երկիր՝ Թուրքիա, Ադրբեջան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Քաթար, Լեհաստանն ու Պակիստանը: Զորավարժություններին մասնակցում է 860 զինվորական, որոնցից 30-ը՝ ներկայացնում են Ադրբեջանի զինված ուժերը: