24.11.2024
Ավիգդոր Լիբերման. Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը շատ բարձր է
prev Նախորդ նորություն

Քուրդ փորձագետ. Մոլագար Էրդողանը Թուրքիան վերածում է միապետության

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոլագար է, ով ունի իշխանության անհագ ծարավ: Այդ մասին «Звезда» հեռուստաընկերությանը հայտարարել են քուրդ սոցիոլոգ Հադի Էլիսը, ով տարիներ առաջ հետապնդումների պատճառով լքել է Թուրքիան, և քաղաքագետ Ջո Լորիան:

Նրանք վստահ են, որ Էրդողանը բռնապետ է, ում թիմում կարող են լինեն միայն այն մարդիկ, ովքեր կենթարկվեն նրա հրամաններին: Այս շաբաթ Էրդողանը հավանության է արժանացրել նոր կառավարության կազմը և վարչապետ է նշանակվել Բինալի Յըլդըրըմը:

«Էրդողանին անհրաժեշտ է Բինալի Յըլդըրըմի պես մեկը, ով կլիներ նրա խամաճիկը: Էրդողանը նրան կհրամայի նստել և նա կնստի: Կասի «կանգնիր» և նա կկանգնի: Նրան անհրաժեշտ է մեկը, ով կենթարկվի նրա ցանկացած հրամանին», - նշել է Հադի Էլիսը:

Ջո Լորիան իր հերթին հիշեցրեց, որ Թուրքիայի սահմանադրությամբ երկրում ողջ իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքերում, իսկ նախագահը զուտ խորհրդանշական դեր ունի: Էրդողանը շատ է ցանկանում փոխել սահմանադրոթյունը ու հանրաքվեի միջոցով խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի:

Լորիայի խոսքով, Էրդողանն անցնում է բոլոր սահմանները, նա իրեն պահում է ոչ թե ոչ ժողովրդավարական, այլ մոլագարի պես, ով ամբողջական իշխանության է ձգտում: Նա փոխել է վարչապետին իր ցանկությամբ և հավանաբար մոտ ապագայում հանրաքվե կանցկացնի: Ըստ Լորիայի, Էրդողանն իրեն սուլթան է զգում:

Քաղաքագետի խոսքով, Էրդողանը մոլագար է, ով դեռևս տաս տարի առաջ սկսել է ոչնչացնել սեփական բանակի վերնախավին՝ ավանդաբար բանակը Թուրքիայում միակ ուժն է, որը կարող է տապալել կառավարությունը:

Փորձագետը նշել է, որ Էրդողանը դառնում է ամբողջությամբ բռնապետ՝ նա Թուրքիան վերածում է միապետության՝ Պարսից ծոցի երկրների նմանությամբ: