24.11.2024
Washington Post. Ղարաբաղում խաղաղության ճանապարհին առկա է 2 խոչընդոտ
prev Նախորդ նորություն

Մամեդյարով. Բաքուն սպասում է Ալիևի և Սարգսյանի հանդիպմանը

Պաշտոնական Բաքուն հունիսին սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի հարցում նշանակալի առաջընթաց գրանցելու նպատակով: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի շրջանակներում Ադրբեջան-ՆԱՏՕ նիստում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Մենք սպասում ենք հունիսին այլ հանդիպման անցկացմանը ստատուս քվոյի հարցում նշանակալի առաջընթաց գրանցելու նպատակով», - ասել է Մամեդյարովը, սակայն չի նշել, որ մինչև նախագահների հանդիպումը կողմերը պետք է կատարեն Վիեննայում ձեռր բերված համաձայնությունները:

Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, համաձայնություն է ձեռք բերվել 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ: Կողմերը համաձայնել են քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Կողմերը նաև շարունակելու տեղեկատվության փոխանակումը անհետ կորածների վերաբերյալ, ինչպես նաև քայլեր են ձեռնակրելու վերականգնել բանակցությունները համընդհանուր խաղաղության համաձայնագրի շուրջ:

Օրերս ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մշակել է գրասենյակի ընդլայնման ռազմավարությունը, այդ թվում բյուջեն և վերջնական եզրակացությունը: Մոտակա օրերս այդ փաստաթուղթը ներկայացվելու է ԵԱՀԿ անդամ-երկրների հաստատմանը Վիեննայում: