24.11.2024
Մամեդյարով. Բաքուն սպասում է Ալիևի և Սարգսյանի հանդիպմանը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը հակառուսական էներգետիկ նախագծեր է իրականացնում Ադրբեջանի միջոցով

Հարավային գազային միջանցքի իրականացումը թույլ կտա Ադրբեջանին Շահ-Դենիզի, ինչպես նաև ադրբեջանական գազը, որն արդյունահանվում է այլ վայրերում արտահանել համաշխարհային շուկաներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Caspian Power-2016 միջազգային ցուցահանդեսի և համաժողովի բացմանը:

Ալիևը նշել է, որ Շահ-Դենիզը՝ համաշխարհային մաշտաբով ամենախոշոր գազային հանքավայրերից է, փոխանցում է Trend-ը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Caspian Oil & Gas-2016 մասնակիցների հղված ուղերձում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է որոշիչ դեր խաղալ համաշխարհային էներգակիրների առաքման գործում: ԱՄՆ-ը ակնհայտորեն լոբբինգ է անում ՌԴ-ը շրջանցոց էներգետիկ միջանցքների իրականացումը: ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ամոս Հոքշթեյնը հայտարարել է, որ Հարավային գազային միջանցքը առաջնահերթություն է ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում ԵՄ-ի՝ ռուսական գազային կախվածության թուլացումը առաջնահերթություն է համարվում:

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանասիրաբար առաջարկել նորանոր ծրագրերի՝ ՌԴ-ից կախվախությունը թուլացնելու համար: Բոլոր հակառուսական նախագծերն առաջարկվել ու մշակվել է ԱՄՆ-ի կողմից: Նրանք առաջ են քաշել «Նաբուկո» ծրագիրը, Տրանսկասպյան գազամուղը, իսկ այժմ ակտիվորեն տարածվում է Հարավային գազային միջանցքի գաղափարը: Իսկ այդ միջանցքն անցնում է Ադրբեջանով, որին ցանկանում է միացնել նաև Թուրքմենստանը:

Ըստ նրա, Հարավային գազային միջանցքը նույնպես ամերիկյան գաղափարն է, փոխանցում է expert.ru կայքը:

Հարավային գազային միջանցքը համարվում է ԵՄ-ի առաջնահերթ նախագծերից մեկը և ենթադրում է ադրբեջանական գազի՝ տաս միլիարդ խմ ծավալի տարանցում Կասպյան ավազանինց Վրաստանով ու Թուրքիայով դեպի Եվրոպա: Նախնական փուլում արտահանվելու է Շահ-Դենիզ ազդրբեջանական հանքավայրի գազը, սակայն հետագայում Հարավային գազային միջանցքին կարող են միանալ նաև այլ աղբյուրներ: