31.12.2025
Կվիրիկաշվիլի. Վրաստանը հպարտ է իր հայերով
27.03.2016
Կվիրիկաշվիլի. Վրաստանը հպարտ է իր հայերով

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր այցելել է Թբիլիսի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցի և շնորհավորել վիրահայոց թեմին Քրիստոսի հարության (Զատիկի) տոնի կապակցության: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը: Արեւելքի և արևմուտքի քրիստոնյաները կիրառում են Զատիկի ամսաթվի որոշման տարբեր մեթոդներ, այդ իսկ պատճառով այդ տոնը միայն 30% դեպքերում է համընկնում: «Մեր բարեկամությունը շատ կարևոր է, և Վրաստանը հպարտանում է իր հայազգի զավակներով: Մենք ուրախ ենք, որ միասին ենք երկիր կառուցում, որը միշտ կարող է հպարտանալ նրանով, որ հադիսանում է աշխարհում տարբեր մշակույթների համակցության օրինակ», - ասել է Կվիրիկաշվիլին: Հայկական եկեղեցում պատարագին Վրաստանի վարչապետի հետ մասնակցել են նաև փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գեորգի Ալիբեկգաշվիլին, կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեն: Ուղղափառ եկեղեցիներում Զատիկն այս տարի տոնելու են մայիսի 1-ին: