24.11.2024
Թուրքիայի նոր վաչապետը Բաքվում խոսել է Հայաստանին կանգնեցնելու մասին
prev Նախորդ նորություն

Անկարան և Բաքուն թյուրքական Մաքսային միություն են ստեղծում

Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի անդամ-պետությունները արձանագրություն կստորագրեն՝ միասնական մաքսային ընթացակարգեր և չափանիշներ կիրառելու մասին: Այդ մասին Բաքվում Trend-ին հայտնել է խորհրդի գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը:

Նրա խոսքով, դա թույլ կտա միավորել խորհդի բոլոր պետություների մաքսային կառույցները, ինչպես նաև կիրառել ավելի դյուրացված ընթացակարգեր տարանցիկ փոխադրումների ժամանակ: Հասանովը նշել է, որ այս պահին խորհուրդն իրականացնում է երկու նախագիծ՝ Մետաքսե ճանապարհ և Քարվան-սարայն ու իրենք ցանկանում են ընդլայնել դրանք: Այդ նախագծերը ենթադրում են էլեկտրոնային համակարգերին ացնումն ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև մյուս երկրներում ու մաքսային ընթացակարգերի դյուրացում տարանցիկ բեռնափոխադրումների ժամանակ: Ըստ նրա, այժմ արձանագրությունները գտնվում են մշակման փուլում:

Հասանովը նշել է, որ իրենց կազմակերպության համար կարևոր է իրականացնել բեռների տեղափոխությունը Չինաստանից Եվրոպա և հակառակը, հատկապես Տրանսկասպյան միջազգային տրանսպոտային միջանցքով, մասքային գործունեության ուժեղացում ու հավելել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը Եվրոպան Ասիայի հետ կապող հիմնական գործընկերներն են: Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009թ.-ին Նախիջևանում՝ նրա անդամներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքմենստանը: Հատկանշական է, որ շված երկրնեից երկուսը՝ Ղազախստանը և Ղրղզստանը հանդիսանում են Եվրասիական տնտեսական միության անդամ, այն է՝ միևնույն տնտեսական ու մաքսային տարածքի մաս: Թե ինչպես են նրանք, լինելով մի մաքսային տարածքում, պատրաստվում անդամակցել մեկ այլ մաքսային տարածքի, դժվար է դեռ ասել: