5.04.2026
Միջնորդները ներկայացրել է Կասպշիկի թիմի լիզարություններն ընդլայնելու նախագիծ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի նոր վաչապետը Բաքվում խոսել է Հայաստանին կանգնեցնելու մասին

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը այցելել է Ադրբեջան, որտեղ վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում:

«Ադրբեջանի բարեկամը մեր բարեկամն է, նրա թշնամին՝ մեր թշնամին»,- APA-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի վարչապետը: Յըլդըրըմի խոսքով՝ եկել է «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը օկուպացրած Հայաստանին կանգնեցնելու ժամանակը»:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը մեկ հավաքվում, մեկ բաժանվում է: Անցել է բառերի ժամանակը, պետք է գործ անել»,- մասնավորապես՝ ասել է Թուրքիայի նորաթուխ վարչապետը Բաքվում: Յըլդըրըմի խոսքով՝ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ այսպես կոչված ադրբեջանական հողերը «կազատագրվեն»:
Անկարան և Բաքուն թյուրքական Մաքսային միություն են ստեղծում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար