22.04.2025
Անկարան և Բաքուն թյուրքական Մաքսային միություն են ստեղծում
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Հայոց ցեղասպանության բանաձևից հետո ԵՄ սպասում է Էրդողանի վրեժին

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո ամենաբացասական սցենարը՝ ԵՄ-ի կողմից Թուրքիային համապատասխան վիզային ռեժիմը չտրամադրումն է: Թուրքիան մեծ հավանականությամբ դուրս կգա այդ համաձայնագրից ու դա կնշանակի թուրք-եվրոպական սահմանի նկատմամբ վերահսկողության թուլացում և փախստականների նոր հոսք դեպի Հունաստան: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի գերմանական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Բելովը:

Նա նշել է, որ եվրոբյուրոկրատներն իրենց երկար ժամանակ դեպի փակուղի էին տանում և այժմ սպասում են, թե իրենց հետ ինչ կանի Էրդողանն ու այդ սպասելիքը թուրքական վրեժից ավելի սարսափելի է, փոխանցում է ren.tv-ը: Գերմանական արտաքին քաղաքականության միության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Շտեֆան Մայսթերը հայտարարել է, որ Մերկելի վրա ճնշումներն ավելանում են՝նրանից պահանջում են փոխել իրավիճակը փախստականների հետ: Նա նշել է, որ քաղաքական էլիտան զգուշանում է Էրդողանի հետ հարաբերությունների վատթարացումից, քանի որ դա կարող է բերել միգրանտների հետ կապված նոր խնդիրների ու գերմանական հասարակությունում դժգոհության աճին:

Գերմանիայի Բունթեսթագի Ձախ կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Նոյը հայտարարել է, որ թուրքական կազմակերպությունների մեծամասնությունն ուղղակի հարձակվել են պատգամավորների վրա՝ավելացել են ուղղակի սպառնալիքները: Նա նշել է, որ ճնշել փորձել են նաև Թուրքիայից: Նոյի խոսքով, այդ երկիրն անընդհատ խառնվում է այլոց գործերին՝ Սիրիայում, մինչ այդ Հարավսլավիայում, Ադրբեջանի ու ՀՀ-ի հակամարտությանը:
2016-ի վերջին ԵԱՏՄ-ն կավարտի Իրանի հետ ազատ առեւտրից հնարավոր օգուտների վերլուծությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան