22.10.2025
Առաջարկվում է հանել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների սահմանափակումները
prev Նախորդ նորություն

Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը. թեկնածուն Կամո Սարգսյանն է

Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կառավարությունը ՀԾԿՀ անդամի թեկնածու է առաջադրել Կամո Սարգսյանին:


Թեկնածուին ԱԺ-ում ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Ըստ այդմ՝ Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին:


1994-1999 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինտիտուտի ինժեներատնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:


Նրա մասնագիտական գործունեությունը սկսվել է 2002-ից, աշխատել է Ջրային տնտեսությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ կոմիտեի նախագահի պաշտոնը:


2019-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀԾԿՀ-ի անդամ և աշխատել մինչև 2025 թվականի հունիսի 18-ը՝ համակարգելով ջրային ոլորտը:


Կամո Սարգսյանը նաև դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:


Իր ելույթի ժամանակ Կամո Սարգսյանը կարևորեց սպառողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:


 

Սիմոնյան․ արդյունավետ երկխոսության համար պետք է հասկանալ Ադրբեջանի ընկալումը
Հաջորդ նորություն next