22.10.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքներին
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է հանել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների սահմանափակումները

Փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է Սահմանադրական դատարանի որոշման կատարման անհրաժեշտությամբ: Համաձայն այդ որոշման՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի համապատասխան կետերով մարդու՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակումներ նախատեսելու մասով կետերը ճանաչվել են Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր: Օրենքում առաջարկվող փոփոխությունը մշակվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 66-րդ հոդվածի պահանջի կատարումն ապահովելու նպատակով: Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերից հանվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները՝ կանանց եւ տղամարդկանց համար սահմանված որոշակի տարիքային շեմը:


ԱԺ հերթական նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:


Հարցերը վերաբերել են տարիքային սահմանափակմամբ պայմանավորված վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելը մերժելու վիճակագրությանը, տարիքային շեմերի սահմանման նպատակահարմարությանը եւ ոլորտին վերաբերող այլ խնդիրներին:


Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


 

Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը. թեկնածուն Կամո Սարգսյանն է
Հաջորդ նորություն next