30.09.2026
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում
prev Նախորդ նորություն

Դավիթ Առաքելյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի իր գործընկերոջը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստի շրջանակում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Կախա Օքրոջանաշվիլիի հետ:


Դավիթ Առաքելյանը եւ Կախա Օքրոջանաշվիլին անդրադարձել են աշխատակազմերի ստորաբաժանումների տարբեր ձեւաչափերով համագործակցության հնարավորություններին, խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին: Կարեւորվել են աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը, աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջեւ անմիջական շփումները:


 

Գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան