22.10.2025
Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են ավազակությունը․ 7 անձ ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախաձեռնությունը

Լուսանկար՝ © Sputnik / Aram Nersesyan
Լուսանկար՝ © Sputnik / Aram Nersesyan

ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը փաստացի նախատեսում է փակել «Շողակաթ» հեռուստաընկերությունը։ Նախաձեռնության հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։


Նախագիծը ստացավ 63 կողմ, 31 դեմ ձայն, ձեռնպահներ չկային։ Փոփոխություններով առաջարկվում է հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը նվազեցնել՝ երեքից դարձնելով երկու։ Ներկայումս հանրային եթերում գործում են երեք ալիք՝ «Առաջին ալիքը»՝ որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային ուղղվածությամբ «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։


Նախագծով նախատեսվում է ոչ միայն կրճատել հանրային հեռարձակողների թիվը, այլև հանել այն պահանջը, որը պարտադրում է ապահովել կրթական կամ մշակութային բովանդակությամբ հաղորդումներ։ Այսինքն՝ փաստացի նախաձեռնությունը նպատակ ունի հրաժարվել «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ այն դուրս թողնելով հանրային հեռարձակողների ցանկից։


Լրատվամիջոցների և լրագրողական համայնքի մի շարք կառույցներ, այդ թվում՝ Հայաստանի ժուռնալիստների միությունը, արդեն հանդես են եկել դեմ արտահայտությամբ՝ պահանջելով նախագիծը հետ կանչել Ազգային ժողովից՝ այն գնահատելով որպես հարված հանրային հեռարձակման բազմազանությանը և մշակութային ոլորտի ձայնին։


 


 

Փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել. «Մեր ձևով» շարժում
Հաջորդ նորություն next