22.10.2025
Քանի՞ աչք կա այդ աթոռի վրա. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման

Վստահ ասում եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն ու դա պետք է ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար:

Եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, նույնիսկ այդ պարագայում պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը վնասելու է երկրի պաշտպանողականությանը:

Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման:

Այս որակի և տեսակի իշխանությունը, որը ազգային շահերը մեկ անգամ չէ, որ սակարկման է հանել, շարունակում է իր քաղաքական գիծը` ստորադասելով երկրի առաջնահերթությունները:


ԱԺ ’’Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

Գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է
Հաջորդ նորություն next