1.05.2025
Փորձագետներ. Հայոց ցեղասպանության բանաձևից հետո ԵՄ սպասում է Էրդողանի վրեժին
prev Նախորդ նորություն

2016-ի վերջին ԵԱՏՄ-ն կավարտի Իրանի հետ ազատ առեւտրից հնարավոր օգուտների վերլուծությունը

2016-ի վերջին ԵԱՏՄ-ն կավարտի Իրանի հետ ազատ առեւտրի հնարավոր օգուտների վերլուծությունը: Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, փոխանցում է «Բելառուս 1»-ը:

Սկզբում ԵՏՄ-ն պատրաստվում է ժամանակավոր համաձայնագիր կնքել Իրանի հետ ազատ առեւտրի մասին եւ նվազեցնել ապրանքների քանակի սահմանափակման տուրքերը: «Հետագայում մենք պատրաստ ենք ուսումնասիրել Իրանի հետ համագործակցությունից ստացվող շահը, միգուցե, ավելի արտոնյալ կարգավիճակով, քան հիմա եւ նաեւ մյուս ոլորտներում»,- ասել է նա:

Հնարավոր առեւտրային ռեժիմներն ուսումնասիրում է երկկողմ հետազոտական խումբը, որն իր աշխատանքները կներկայացնի տարվա վերջին: Նույն խումբն էլ աշխատում են Հնդկաստանի հետ, բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ առեւտրային համագործակցության շուրջ:

Հիշեցնենք, որ Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմի մասին համաձայնագրի կնքման նախաձեռնությունը ԵԱՏՄ-ում ակտիվ լոբբինգ է անում Հայաստանը:
Նարիշկինը Բունդեսթագի բանաձևի մասին. Ռուսաստանն այդ փաստը ճանաչել է  21 տարի առաջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով