14.12.2024
2016-ի վերջին ԵԱՏՄ-ն կավարտի Իրանի հետ ազատ առեւտրից հնարավոր օգուտների վերլուծությունը
prev Նախորդ նորություն

Նարիշկինը Բունդեսթագի բանաձևի մասին. Ռուսաստանն այդ փաստը ճանաչել է 21 տարի առաջ

Պետդուման 21 տարի առաջ է ընդունել Օսմանյան կայսրությունում 1915-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Այս մասին հայտնել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

«Դուք հիշում եք, որ Պետդուման շատ վաղուց, եթե ճշգրիտ լինենք՝ դեռ 1995-ին էր ընդունել համապատասխան որոշումը»,- ասել է Նարիշկինը լրագրողներին, երբ նրանք խնդրել են մեկնաբանել Գերմանիայի խորհրդարանի որոշումը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները անցած շաբաթ ընդունել են բանաձեւ, որը հայերի դեմ 1915-ին Օսմանյան կայսրությունում կատարված հանցագործությունները ճանաչում է ցեղասպանություն: Բանաձեւն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, միայն մեկն է դեմ քվեաարկել, մեկն էլ ձեռնպահ մնացել:

Թուրքիայի իշխանություններն այդ որոշմանը վրդովմունքով են արձագանքել ու հետ են կանչել Գերմանիայում իրենց դեսպանին: