23.07.2025
Իրանը հերքում է. Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է
prev Նախորդ նորություն

Երևանը դատապարտում է Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծությունները

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Սիրիայում իրավիճակը, ով նշել է, որ խստորեն դատապարտում է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում:

Բալայանը, մասնավորապես, նշում է. «Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում: Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ:

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»:
Ալիև. Հայաստանի ղեկավարությունը  չպետք է մոռանա ապրիլյան պատերազմի դասերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին