28.11.2024
Երևանը դատապարտում է Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծությունները
prev Նախորդ նորություն

Ալիև. Հայաստանի ղեկավարությունը չպետք է մոռանա ապրիլյան պատերազմի դասերը

Մենք ցանկանում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ չորս բանաձևերի հիման վրա: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վերջինս նշել է, թե Ադրբեջանը ցանկանում է հակամարտության շտապ խաղաղ կարգավորում, իսկ շփման գծում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան անկայուն է հրադադարի ռեժիմը: Այնուհետ Ալիևը մեղադրել է հայկական կողմին շփման գծում սադրանքների դիմելու համար:

«Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն պետք է փոխվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրների ղեկավարները հայտարարել են ստատուս-քվոյի անընդունելի լինելու մասին: Ադրբեջանը շարունակում է մնալ հավատարիմ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- շեշտել է Ալիևը:

Ալիևը անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմում հայկական կողմի տարածքների կորստին՝ նշելով.

«Մենք կարողացանք ազատագրել մեր տարածքների մի մասը: Դա դաս է, որը Հայաստանի ղեկավարությունը չպետք է մոռանա: Նրանք պետք է ականջալուր լինեն ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ առաջնորդների՝ ստատուս-քվոյի անընունելիության մասով հայտարարություններին»,- հայտարարել է Ալիևը: