28.11.2024
Ալիև. Հայաստանի ղեկավարությունը  չպետք է մոռանա ապրիլյան պատերազմի դասերը
prev Նախորդ նորություն

Financial Times. Ռաքքայի համար ճակատամարտը կարող է վերաճել ԱՄՆ-ի և ՌԴ-ի բախման

Սիրիայի կառավարական զորքերի՝ Ռաքքա քաղաք շարժվելը մեծացնում է ռիսկը, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ընդդիմությունը եւ Ռուսաստանից աջակցություն ստացող կառավարական բանակը դե ֆակտո մարտի մեջ կմտնեն ԻՊ մայրաքաղաքի համար, գրում է Financial Times-ը:

Հաղորդվում է, որ ամերիկացի պաշտոնյաները բացառում են այդ տարբերակը, թեպետ փորձագետներն այնքան էլ վստահ չեն, որ երկու բանակները Ռաքքայի մատույցների մոտ միաժամանակ հարձակողական գործողությունների չեն դիմի: FT-ի մեկ այլ հոդվածագրի կարծիքով՝ կողմերը պետք է միասնաբար առաջ շարժվեն հակամարտության կարգավորման ուղղությամբ, իսկ դրա փոխարեն նրանք սեղմած են պահում թշնամուն եւ մեծացնում ռազմավարական ռիսկը: Թերթը դիտարկում է նաեւ տարբերակը, որի համաձայն՝ Ռուսաստանը կարող է փորձել կառավարական զորքերին ստիպել արագացնել առաջընթացը եւ գրավել Ռաքքան առաջինը եւ դրանով «վնասել» ԱՄՆ-ին, որն արդեն վաղուց է խոստանում գրավել այդ քաղաքը:

FT-ը նշում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս պահին համակարգում են գործողությունները, ինչը ողջունելի է, սակայն որոշակի ռիսկ ունի ԱՄՆ-ի համար: ԻՊ-ի դեմ հաղթանակի համար կառավարական զորքերի հետ համագործակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը կարող է սասանել ապստամբների վստահությունը: