28.11.2024
Financial Times. Ռաքքայի համար ճակատամարտը կարող է վերաճել ԱՄՆ-ի և ՌԴ-ի բախման
prev Նախորդ նորություն

Sports for Rights-ը Formula 1-ին կոչ է արել բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները

Sports for Rights իրավապաշտպան կազմակերպությունը Formula 1-ին կոչ է արել «բարելավել իր կերպարը»՝ բարձրաձայնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին: Ադրբեջանում մարդու իրավունքներին ուշադրություն հրավիրելու նպատակով ստեղծված կազմակերպությունը կոչ է արել Formula One-ի գլխավոր տնօրեն Բերնի Էքլսթոնին դիրքորոշում հայտնել, գրում է The Guardian-ը:

«Մենք կոչ ենք անում Բերնի Էքլսթոնին հրապարակային խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին և կոչ անել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Մենք բաց նամակ ենք գրել նրան, և դեռևս պատասխան չի ստացվել»,- ասել է Sports for Rights-ի արշավների համակարգող Ռեբեկա Վինսենթը: Նա նշել է, որ Էքլսթոնն այնպիսի դիրքում է, որ կարող է մի բան անել:

«Սա Formula One-ի կերպարը բարելավելու և Ադրբեջանում մարդկանց օգնելու հնարավորություն է՝ պարզապես շահ ստանալու և կոռումպացված մարդկանց օգնելու փոխարեն»,- ասել է Ռեբեկա Վինսենթը:

«Մենք չենք խնդրում նրանց չեղյալ հայտարարել մրցարշավը, մենք կոչ չենք անում մարդկանց չգնալ: Մենք խնդրում ենք պարոն Էքլսթոնին օգտագործել այն՝ դիրքորոշում հայտնելու համար: Նա անցած տարի ասել էր, որ Ադրբեջանում չկան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, և մարդիկ այնտեղ ուրախ են թվում: Հարկավոր է ընդամենը հինգ րոպե Google-ում տեսնելու համար, թե ինչ է տեղի ունենում իրականում»,- նշել է նա:

Formula 1-ի Գրան պրիի բացումն Ադրբեջանում կայանալու է հունիսի 19-ին: