28.11.2024
Sports for Rights-ը Formula 1-ին կոչ է արել բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները
prev Նախորդ նորություն

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթծի շինարարական աշխատանքները Վրաստանում ավարտված են

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթծի շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են և շատ քիչ բան է մնում: Այդ մասին ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանական երկաթգծերի նախագահ Ջավիդ Ղուրբանովը:

Անդրադառնալով երկաթգծի շինարարության աշխատանքների երկարաձգմանը Ղուրբանովը նշել է, որ գոյություն ունեն մի շարք լրացուցիչ աշխատանքներ, որոնք իրականացվում են բարդ կլիմակայական պայմաններում: Ղուրբանովի խոսքով, Վրաստանի տարածքում երկաթգծի շինարարական աշխատանքներն ավարտված են: Ըստ նրա, Թուրքիայում շինարարական աշխատանքներն ավարտված են 80%-ով:

Ղուրբանովը նաև նշել է, որ Թուրքիայի համար այդ 85 կմ հատվածը մեծ դժվարություն չի ներկայացնում և աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: