28.11.2024
Վլադիկավկազում ավտովթարի հետևանքով տուժել է ՀՀ 7 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Իրանը հերքում է. Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է

Բաքվում ԻԻՀ դեսպանատունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն չի տարածել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է: Այս մասին ասված է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ՝ Ադրբեջանում Իրանի դեսպանին վերագրված հայտարարության առնչությամբ.

«ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հրապարակված լուրերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանությունը այս առնչությամբ հայտարարություն չի տարածել և Դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Սույն դեսպանությունը ևս մեկ անգամ ընդգծում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ իբրև թե մեջբերել էին Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինի խոսքերը, թե Իրանը Ադրբեջանի կողմից է և հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Իրանի դեսպանին վերագրվում է նաև հայտարարություն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի ակտիվ լինեն: