15.10.2026
Իրանի նոր գլխավոր հյուպատոսը կարևորել է Սյունիքի ռազմավարական նշանակությունը
prev Նախորդ նորություն

Ռուբինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։


Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորված հարաբերությունների ընթացքի վերաբերյալ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարները։


Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը։


Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Սիսիանում ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնnւթյnւն գործադրած տղամարդը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` official site of the Prime Minister of RA
15.10.2026
Փաշինյանմ Ադրբեջանի հետ սահմանի մասին. սահմանազատումից հետո անկլավներ չպետք է լինեն