15.10.2026
Արարատ Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
prev Նախորդ նորություն

Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես հակաժողովրդական պետություն. հայտարարություն

«Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության անդամներն իրենց ձայնն են բարձրացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյանի անհիմն և հակաօրինական ազատազրկման կապակցությամբ։


«Պարոն Ծառուկյանի անունը հայտնի է որպես Հայ Ազգի մեծ բարերար և մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հայտնի պաշտպան։ Մեզանից շատերը Հայաստան այցի ժամանակ ծանոթացել են պարոն Ծառուկյանի գործունեությանը և, հատկապես, կառուցած եկեղեցիներին և տեղյակ են առաջինը պաշտոնապես քրիստոնեությունը ընդունած երկրում` Հայաստանում Քրիստոսի արձանը տեղադրելու աշխատանքներին, որի իրականացմանը լծվել է պարոն Ծառուկյանը։


Տեղյակ ենք Հայաստանում նրա կողմից վերականգնված գործարաններին և կառուցած հսկայական քանակով շինություններին։


Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի ղեկավարության և կոնկրետ վարչապետի կողմից իրականացվել են ընդդիմության ղեկավարների և ՀԱԵի խոշորագույն ներկայացուցիչների նկատմամբ ռեպրեսիաներ և հակաիրավական գործողություններ, որի արդյունքում այսօր, Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես հակաժողովրդական պետություն։


Մենք հայտարարում ենք, որ մենք առավել ակտիվ ենք գործելու Հայաստանում անօրինական ճանապարհով ազատազրկված քաղբանտարկյալներին և մասնավորապես պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու, իրավական պաշտպանության և ազատազրկման դեմ պայքարում արդյունքի հասնելու հարցում»։


ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյան


«ՀԱԵ պաշտպանության» կոմիտեի նախագահության անդամներ


Յան Չարնոգուրսկի (Սլովակիայի նախկին վարչապետ )


Ֆրանտիշեկ Միկլոշկո


(Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նսխագահ)


Պավել Հրուշովսկի


(Սլովակիա Ազգային խորհրդի նախկին նախագահ)


 


 

Լուսանկարը` azatutyun.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` armtmm.com
15.10.2026
Խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև 2031-ը. Փաշինյանը նշել է գլխավոր նպատակը