15.10.2026
Ադրբեջանի ավելի քան 100 պետական կայք ենթարկվել է արտասահմանյան հաքերների հարձակմանը
prev Նախորդ նորություն

Խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև 2031-ը. Փաշինյանը նշել է գլխավոր նպատակը

Լուսանկարը` armtmm.com
Լուսանկարը` armtmm.com

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի հետ հարաբերությունների վերջնական կարգավորումը դարձել է իր գլխավոր առաջնահերթությունը, իսկ առաջիկա տարիների հիմնական նպատակն է մինչև 2031 թվականը ստորագրել և վավերացնել խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։


Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ հարցի բարձրաձայնումը պատահական չէ, քանի որ այսօր նա տեսնում է պատմական համաձայնության հասնելու իրական հնարավորություն։ Ըստ վարչապետի՝ այս գործընթացով կսկսվի հայ ժողովրդի պատմության նոր շրջափուլ։ Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ խաղաղության հաստատումը չի ենթադրում այլ ռազմավարական ծրագրերի կասեցում։


«Հեղափոխության ժամանակ գեներացված օրակարգերը, մեր ռազմավարական ծրագրերը ամենևին երկրորդ պլան չմղելով՝ կոմունիկացիաների բացում, տնտեսական զարգացում և այլն, այնուամենայնիվ այդ օրակարգի ամենավերևում, ինձ համար, իմ անձնական աշխատանքային օրակարգի համար, գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը»,- ասել է Փաշինյանը։


Վերջին օրերին Հայաստանի ղեկավարը պարբերաբար անդրադառնում է այս թեմային։ Նախորդող օրերին հրապարակված իր տեսաուղերձներում Փաշինյանը պարզաբանել էր, որ կողմերը պետք է ընդմիշտ հրաժարվեն միմյանց նկատմամբ պատմական ու տարածքային պահանջներից և անկլավների գոյությունը բացառելու նպատակով իրականացնեն տարածքների համարժեք, ճշգրիտ փոխանակում։


Ըստ վարչապետի՝ գործընթացին նման ձևաչափ տալու լավատեսությունն առաջացել է Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած վերջին շփումների արդյունքում։

 Լուսանկարը` armtmm.com
15.10.2026
Խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև 2031-ը. Փաշինյանը նշել է գլխավոր նպատակը