21.04.2025
Human Rights Watch. Բեռլինը պետք է կոչ անի Ալիևին ազատ արձակել քաղաքական ակտիվիստներին
prev Նախորդ նորություն

Սուրբ Սոֆիա տաճարը մեկ ամսով կվերածվի մզկիթի

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ Ռամադանի ժամանակ, Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա տաճարը կվերածվի մզկիթի: Նախօրեին այստեղ արդեն առավոտյան աղոթք են կարդացել, և մինչև հուլիսի 7-ը ամեն առավոտ հանրային հեռուստաընկերությունը ուղիղ միացմամբ կհեռարձակի առավոտյան աղոթքը:

Էրդողանը առաջին անգամ չէ, որ բարձրացնում է Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակ վերադարձնելու հարցին: Տաճարը ժամանակավորապես մզկիթի կարգավիճակ վերադարձնելը շատերը կապում են Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստի հետ: Առայժմ հայտնի չէ, թե Ռամադանից հետո ինչ կարգավիճակ կունենա պատմամշակութային այս կոթողը:

Հիշեցնենք, 1453 թվականին Բյուզանդական կայսրության ու Կոստանդնուպոլսի անկումից հետո Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի, սակայն 1934 թվականին այն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանով վերածվեց թանգարանի: 1985 թվականից տաճարը ներառված է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Մերկելը շեշտել է ՌԴ-ի մեծ դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար