6.07.2026
Գործող իշխանության վերընտրությունը կարող է դառնալ Հայաստանի վերջը
prev Նախորդ նորություն

Սադրանք, պառակտում և վախ. ի՞նչ է թաքնված սկանդալային տեսանյութի հետևում

Ներքին թշնամանքը ձեռք է բերել այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որ այլևս զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն ունակությունից։ Ահաբեկչության սպառնալիքի ակնհայտ բեմականացված տեսանյութի իրական արժեքը հարկ է գնահատել՝ առնվազն հաշվի առնելով, թե ինչ ժամանակագրության մեջ է այն հայտնվել և ինչպիսի զարգացումների կարող է նպաստել։


Նախ, դրանից ընդամենը օրեր առաջ ՄԱԿ֊ում շրջանառության մեջ դրվեց ադբեջանական իշխանության մի բանաձև, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նկատենք, որ ադրբեջանական մամուլը մի այլ կարգի է վարպետացել հայերեն լեզվով հայատյաց տեսանյութեր պատրաստելու և տարածելու գործում։


Դրան հակադարձելու փոխարեն մեր երկրում անմիջապես հաջորդեցին հիշյալ տեսանյութի առնչությամբ փոխադարձ մեղադրանքները և ընտրությունները չեղարկելու սպառնալիքը։ Իսկ ուժերի հարաբերակցության ներկա իրավիճակում, կարծում եմ, այլ հարցերն ավելորդ են ...


Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյան

Փաշինյանը վախի ազդեցության տակ կհանձնի ամեն ինչ՝ գյուղերից մինչև Երևան
Հաջորդ նորություն next