26.11.2024
Իրանի դեսպան. Թեհրանը պատրաստ է Վրաստան գազ արտահանել ՀՀ-ով կամ Ադրբեջանով
prev Նախորդ նորություն

Էրդողանը զայրացել է. "Հե'յ, Ամերիկա, դուք մե՞զ հետ եք, թե՞ քրդերի"

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կասկածներ է հայտնել ԱՄՆ-ի հետ գործընկերությանը՝ Վաշինգտոնի կողմից սիրիացի քրդերի Ժողովրդավարական միություն կուսակցությանը ցուցաբերած աջակցության պատճառով: Անկարան այդ կուսակցությանը կասկածում է Թուրքիայում արգելված Քրդավական աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ:

Մինչ այդ Էրդողանն ԱՄՆ-ին առաջարկել էր ընտրություն կատարել Անկարայի և Ժողովրդավարական միություն կուսակցության միջև: Դրան ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներակայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի համարում սիրիացի քրդերի կուսակցությունն ահաբեկչական, իսկ նրա անդամները հանդիսանում են "Իսլամական պետության" դեմ արդյունավետ մարտիկներ: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը:

"Հեյ, Ամերիկա, քանի անգամ եմ ես ձեզ հարցրել՝դուք մեզ հետ եք, թե՞ ահաբեկչական Ժողովրդավարական միություն կուսակցության: Այդ ինչ համագործակցության է մեզ հետ՝ անհասկանալի է: Մենք բազմաթիվ անգամ ԱՄՆ-ին բացատրել ենք, սակայն նրանք հայտարարում են, որ նրանք ահաբեկիչներ չեն: Սակայն նրանք ահաբեկիչներ են, չնայած դուք դա մինչև հիմա չեք հասկացել, իսկ մենք դա հիանալի գիտենք",- նշել է Էրդողանը, փոխանցում է mk-turkey.ru կայքը:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ ամերիկյան էլիտար խորհդականների խումբն այցելեց սիրիացի քրդերին: Էրդողանը դատապարտել էր ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգուրկի այցը սիրիական Քոբանի երկու շաբաթ առաջ: