26.11.2024
Էրդողանը զայրացել է.
prev Նախորդ նորություն

Շվեդիան կողմնակից է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը

Շվեդիան առաջարկում է ղարաբաղյան հարցի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդլայնված նիստ հրավիրել: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալսթրեմը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Շվեդիան կարող է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը», - նշել է նա: Վալսթրեմի խոսքով, Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լարվածության թուլացման հարցերը, փոխանցում է Trend-ը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեդիան կողմնակից է հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով:

«Մենք բարձր ենք գնահատում բաց բանակցությունները: Ղարաբաղյան հարցի կարգավորումը կարևոր հարց է Ադրբեջանի համար: Մենք պատրաստ ենք մասնակցել հարցի կարգավորմանը և հավատարիմ լինել տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին:Եթե առաջանա հակամատության կարգավորման համար ավելի լայն ֆորմատով հանդիպման կազմակերպման անհրաժեշտությունը, մենք որպես Մինսկի խմբի անդամներ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը»,-նշել է նա: