26.11.2024
Շվեդիան կողմնակից է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Չնայած հակասություններին՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ը կարող են համագործակցել

Չնայած առկա հակասություններին՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ը կարող են համագործակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը:

"Մենք դեռևս ի վիճակի ենք ընդհանուր հայտարարի գալ և համագործակցել տարբեր հարցերում, որոնք մեծ կարևորություն ունեն միջազգային հանրության համար, առաջին հերթին իրանական միջուկային ծրագրի շուրջ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի շրջանակներում արդյունավետ աշխատում են ՌԴ-ը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը", - նշել է Միլսը, փոխանցում է "Новости Армения":

Նրա խոսքով, որը մեջբերում է news.am-ը, շփման գծում լարվածությունն ու հռետորաբանությունը խորը մտահագություն են առաջացնում ԱՄՆ-ի կառավարության մոտ:

"Իմ կարծիքով, շփման գծում լարվածության աճը սխալ հաշվարկների կամ սխալի պատճառով բավական իրատեսական է: Հենց այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում երկու կողմերին քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության թուլացման և իրավիճակի վերահսկողության համար մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Հենց այդ ուղղությամբ էլ քննարկումներ են անցկացրել երկու երկրների նախագահները Բեռնում: Ամերիկացի համանախագահը, դեսպան Ուորլիքը աշխատում է այլ համանախագահների հետ միասն երկխոսության համար",-նշել է Միլզը: