26.11.2024
Չնայած հակասություններին՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ը կարող են համագործակցել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը, Իրանն ու ՌԴ-ը էներգետիկ միջանցք են ստեղծում

Ադրբեջանը, Իրանն ու ՌԴ-ը աշխատում են Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցք նախագծի իրականացման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:

Նրա խոսքով, Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը մեծ դերակատարում կունենա Թեհրանի ու Բաքվի միջև կապերի ընդլայնման համար: Ալիևը նշել է, որ երկու երկրները մեծ աշխատանքներ են տանում տրանսպորտային ոլորտում. "Ստեղծվում է Հյուսիս-Հարավ ոչ միայն տրանսպորտային, այլ նաև էներգետիկ միջանցքը, որը նախատեսում է ՌԴ-ից էլեկտրաէներգիայի արտահանում Ադրբեջանով դեպի Իրան":

Նրա խոսքով, Իրանն ու Ադրբեջանն աշխատանքներ են իրականացնում նաև նավթագազային ոլորտում, փոխանցում է Trend-ը: Ըստ նրա, օրակարգում է նաև իրանական գազի արտահանման հարցն Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև Ադրբեջանի գազային պահեստարանների օգտագործման խնդիրը: