26.11.2024
Ադրբեջանը, Իրանն ու ՌԴ-ը էներգետիկ միջանցք են ստեղծում
prev Նախորդ նորություն

Ադրբեջան-Թուրքիա. առանց բարդությունների և նոր առկայծումների

Ադրբեջանն ու Թուրքիան գիտակցված ընտրություն են կատարում Սև ծովի և Կասպից ծովի տարածաշրջաններում ռազմավարական գործընկերության օգտին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարելիք այցը՝ Ռազմավարական համագործակցության խորհրդին նիստի աշխատանքներին մասնակցելու համար դրա վառ օրինակն է: Էրդողանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ թե Բաքվում, այլ Գյանջայում:

Ինչպես Haqqin.az–ին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները, Գյանջա Էրդողանը կժամանաի փետրվարի 18-ին և նույն օրն էլ կկայանա Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը երկու նախագահների մասնակցությամբ: Թուրքական պատվիրակության կազմի մեջ է մտնում 10 նախարար և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թուրքիայի և Ադրբեջանի միջև արդեն իրականացվել է Բաքու-Ջեյհան նախագիծը, Ադրբեջանից դեպի Թուրքիայի գազամուղը ու այժմ իրականցման փուլում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Թուրան տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը կարծում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակվելու են նույն հունով՝ առանց բարդությունների և նոր առկայծումների: Ըստ նրա, կողմերը այս պահին հետաքրքրված են Հարավային Կովկասում կայունությամբ, իսկ ինչ վերաբերվում է Ղարաբաղին, ապա այդ խնդիրն այժմ օրակարգում չէ՝այնտեղ ամեն ինչ զարգանալու է իներցիայով: