26.11.2024
Ադրբեջան-Թուրքիա. առանց բարդությունների և նոր առկայծումների
prev Նախորդ նորություն

SOCAR. Ադրբեջանը կարող է ՌԴ-ի տարածքով Եվրոպա արտահանվող նավթի մի մասն ուղղել Իրան

Ադրբեջանը կարող է ՌԴ-ի տարածքով դեպի Եվրոպա արտահանվող նավթի մի մասն ուղղել դեպի Իրան: Այդ մասին հայտարարել է SOCAR ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաևը:

Նրա խոսքով, դա ընդամենը դիվերսիֆիացիա է և դրանում ոչ մի վախենալու բան չկա: SOCAR ադրբեջանական ընկերությունը 2016թ.-ի հունվարին Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով արտահանել է 258 հազար տոննա՝ 2015թ.-ի հունվարի 169,51 հազար տոննայի համեմատ, փոխանցում է Trend-ը:

SOCAR Նովոռոսիյսկով իրականացնում է սեփական հանքավայրերից արդյունահանված նավթի արտահանումը: